Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Անգելա Մերկելի ելույթը Մյունխենի Անվտանգության հարցերով համաժողովում

Անգելա Մերկելի ելույթը Մյունխենի Անվտանգության հարցերով համաժողովում
21.02.2021 | 12:14

Տրանսատլանտյան գործընկերության առաջ երկու մեծ հարցեր են, որոնց դեպքում մենք պետք է մշակենք ընդհանուր ռազմավարություն: Առաջին հերթին՝ հարաբերություններն են Ռուսաստանի հետ:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի ինքնիշխանությանը ու տարածքային ամբողջականությանը, վերջին տարիներին մենք առաջ չենք շարժվել: Մինսկի գործընթացը թեպետ դիվանագիտական միջոց է, բայց առաջընթաց այդ գործում գրեթե չկա; Ռուսաստանը մշտապես ԵՄ երկրներին ներքաշում է հիբրիդային կոնֆլիկտների մեջ: Այդ պատճառով մեզ համար չափազանց կարևոր է ընդհանուր տրանսատլանտյան օրակարգ ձևավորել Ռուսաստանի նկատմամբ, որ մի կողմից, իհարկե, նախատեսում է համագործակցության առաջարկներ, բայց, մյուս կողմից, միանգամայն հստակ մատնանշում է տարաձայնությունները: Ես կարող եմ միայն համաձայնել ԱՄՆ նախագահի հետ այն հարցերում, ինչ վերաբերում է ԵՄ-ին: Ռուսաստանը, ցավոք, այդ ուղղությամբ չի աշխատում:


Երկրորդ և գուցե ավելի բարդ խնդիրը՝ ընդհանուր օրակարգ մշակելն է Չինաստանի նկատմամբ: Մի կողմից՝ Չինաստանը մեր համակարգային մրցակիցն է, բայց, մյուս կողմից, մենք Չինաստանի կարիքն ունենք գլոբալ խնդիրների լուծման համար՝ ինչպես տեսակների բազմազանության պահպանումը կամ կլիմայի պաշտպանությունը: Բացի այդ՝ Չինաստանը վերջին տարիներին մեծացրել է իր գլոբալ հզորությունը: Եվ մենք իբրև տրանսատլանտյան ալյանս, իբրև համաշխարհային ժողովրդավարություններ պետք է դրան հակադրենք որոշակի գործողություններ: Օրինակ՝ դա վերաբերում այնպիսի կարևոր հարցի, ինչպես պատվաստանյութերի մատակարարումները զարգացող երկրներին ոչ միայն Չինաստանից ու Ռուսաստանից: Կարևոր է, թե մենք ինչ կարող ենք ձեռնարկել COVAX-ի միջոցով և այնպիսի բազմակողմ հանրության միջոցով, ինչպես G7-ը, որպեսզի օգնենք պատվաստմանը զարգացող երկրներում, այդ թվում Աֆրիկայում: Մենք պետք է ամրապնդենք միջազգային կազմակերպությունները, ինչպես Համաշխարհային բանկը, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Արժույթի միջազգային հիմնադրամը: Ամենուր, որտեղ մենք թույլ ենք, որտեղ մենք դեռ չենք կարողանում բավականաչափ արագ որոշումներ ընդունել, փոփոխություններ անել, մեծացնել կապիտալ ներդրումները, ծագել են օգնական կամ այլ կառույցներ ասիական տարածքում՝ հաճախ Չինաստանի ղեկավարությամբ: Մենք պետք է գործով ապացուցենք, որ կարող ենք դրան դիմակայել:
Die Bundesregierung, Գերմանիա


Հ.Գ. Հեռացող կանցլերի կտակը իր իրավահաջորդին, կամ՝ շարունակությունը եվրամտածողության այն արատավոր առանցքի, որ աշխարհում բոլոր հարցերը լուծվում են ֆինանսներով ու կազմակերպություններ ստեղծելով: Փաստորեն՝ եվրոպացիներին Ֆրենսիս Ֆուկույաման մեկընդմիշտ համոզել է, որ պատմությունը ավարտվում է, նույնիսկ երբ ինքը ընդունեց, որ սխալվել է, և եվրոպացիները զարգացնում են նրա տեսությունը՝ համարելով, որ աշխարհում կարող է գոյություն ունենալ մեկ համակարգ, իսկ եթե կան այլ համակարգեր, նրանց դեմ պետք է պայքարել, որովհետև սպառնալիք են իրենց: Նույն վերաբերմունքն է նաև խրամատի մյուս կողմում, ստացվում է, որ Արևմուտք-Արևելք դիմակայությունը համակարգային հակամարտություն է, նույնքան անհաշտելի, որքան նրանք համոզված են սեփական ճշմարտության ու դիմացինի գոյության վտանգավորության մեջ: Ցավոք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 213981

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ